Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն

Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն
11.12.2025 | 12:23

Պսևդոժողովրդավարությունը փոխակերպվում է ավտորիտարիզմի այն ժամանակ, երբ ռեժիմը օրենքները հարմարեցնում է իրեն՝ լռեցնելու ընդդիմությանը, անհամաձայններին և բողոքի ձայն բաձրացնողներին:

Ավտորիտարիզմը փոխակերպվում է ավտորիտար դիկտատուրայի այն ժամանակ, երբ ռեժիմին հարմարեցված օրենքներն այլևս չեն օգնում, իսկ անհամաձայնության ու բողոքի ալիքը մեծանում է, ուստի անհրաժեշտ է լինում գործի դնել օրենքից դուրս բռնությունն ու բանդիտական ահաբեկման մեթոդները:

Օրինակ, իմ պարագայում բնականոն հարց է չէ՞ առաջանում. բացի մասնագիտական ու հանրային-քաղաքական գործունեությունից որևէ այլ բանով չի զբաղվում, անձնական ոչ մի թշնամի չունի, որևէ մեկի հետ անձնական վեճ, նույնիսկ հակասություն չունի, ոչ մեկին պարտք չէ, ոչ մեկն իրեն պարտք չէ… և 2021-ին տան դիմաց պայթեցնում են մեքենան, գործը մնում է չբացահայտված: 2025-ին օրը ցերեկով դիմակավորված անձինք թիկունքից հարձակվում են, հարվածներ հասցնում ու հեռանում:

Լավ, ենթադրենք դիկտատուրայի վերածված Նիկոլի ռեժիմը չէ այս ամենը կազմակերպել, բա ո՞վ է կազմակերպել՝ այլմոլորակայինները՞, թե՞ ասենք՝ մի ոտանի սև սատանան:

Եթե կատարվածն ավտորիտար դիկտատուրան չի բացահայտում, ուրեմն հենց ինքն է կազմակերպել: Պարզագույն տրամաբանությունը, անգամ, հուշում է, որ այլ տարբերակ բնության մեջ գոյություն չունի:

Հուսով եմ՝ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը դրոշակ դարձրած դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն անելիք ունեն: Որովհետև Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն:

Արեք այնպես, որ հետագայում այդ արժեքների շուրջ ձեզ հետ երկխոսել լինի։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ